Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայաստանն Արծվաշենը վերադարձնելու հնարավորություն ունի

Հայաստանն Արծվաշենը վերադարձնելու հնարավորություն ունի
04.12.2023 | 19:29

Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն Արծվաշենը վերադարձնելու հնարավորություն ունի:

Եթե Հայաստանը նորմալ իշխանություն ունենար, ապա վերջինս այսքան պարտություններից հետո Արծվաշենի վերադարձը կարող էր ներկայացնել իբրև հաղթանակ և պարտությունների շղթայի կոտրում:

Եթե Հայաստանը նորմալ ընդդիմություն ունենար, ապա վերջինս Արծվաշենի վերադարձը կընդգրկեր իր օրակարգում (եթե ունենար այդպիսին) և Արծվաշենի վերադարձի արդյունքում կարժանանար հաղթանակի դափնիներին:

Եթե Հայաստանը նորմալ հասարակություն ունենար, ապա վերջինս իր ակտիվությամբ կստիպեր իշխանությանն ու ընդդիմությանը զբաղվել Հայրենիքի հարցերով:

Ցավոք, ունենք այն, ինչ ունենք և, հետևաբար` Արծվաշենը վերադարձնելու աննախադեպ հնարավորությունը կհետաձգվի անորոշ ժամանակով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Մեկնաբանություններ